Նախագահի աշխատակազմի աշխատակիցը` Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների մասնակից. նոր մանրամասներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք քիչ առաջ Վերնիսաժի մոտ հնչել էին կրակոցներ: Operativ.am-ի ինֆորմացիայով հնչած կրակոցների մասնակից է եղել նախագահի աշխատակազմի աշխատակից Գառնիկը: Վերջինս հանդիսանում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի փեսան՝ երգչուհի Լուսինայի ամուսինը: Դեպքին մասնակից է եղել նաև վերջինիս եղբայրը, ով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է:
Վերջիններիս քավորը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է Գառնիկի և նրա եղբոր ավտոմեքենաները` Porsche Cayenne մակնիշի 80 PP 008 համարանիշի և Toyota մակնիշի 80 TT 008 համարանիշի ավտոմեքենաները: